Ով ենք մենք
Մեր կայքի հասցեն է: https://smartzone.am.
Ամփոփագիր
Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Սմարթ Զոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (հասցե՝ Զաքյան 1 նրբ․; 1 շենք; 10 բն․ Հայաստան, Երևան 0015) այսուհետ՝ «Մենք», «Կայք» կամ «Ընկերություն» և տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` «Յուրաքանչյուր ոք», «Օգտատեր», «Դուք» կամ «Ձեր») վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն: Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է կայքի օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, մշակման, պահպանման և բացահայտման եղանակները: Օգտագործելով տվյալ կայքը և ընկերությանը փոխանցելով Ձեր անձնական տվյալները՝ Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ քաղաքականության և դրա պայմանների հետ: Գաղտնիության քաղաքականության որևէ պայմանի հետ համաձայն չլինելու դեպքում, Դուք չեք կարող օգտագործել այս կայքը:
1. Անձնական տվյալներ
Ընկերությունն Օգտատիրոջ անձնական տվյալները հավաքագրում է միայն այն ժամանակ, երբ վերջինս դրանք նշում է «smartzone.am» կայքում, ուղարկում է էլեկտրոնային փոստով կամ տեղեկացնում է անձամբ: Անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն՝ Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ պահանջել փոփոխել, թարմացնել կամ հեռացնել իր անձնական տվյալները:
Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք հաղորդակցվել Ձեզ հետ մեր արտադրանքների, ծառայությունների, նորությունների կամ իրադարձությունների վերաբերյալ։ Դուք ունեք հնարավորություն չստանալ մարքեթինգային էլփոստեր մեր կողմից։ Այսպիսի էլփոստային հաղորդակցությունների դեպքում մենք տրամադրում ենք հրաժարման գործառույթ կամ դադարում ենք հաղորդակցվել Ձեզ հետ այս նպատակով, եթե Դուք կապվեք մեզ հետ և տեղեկացնեք մեզ չտրամադրել նման տեղեկությունները Ձեզ։ Այսպիսի հաղորդակցությունների միակ տեսակը, որից չեք կարող «հրաժարվել», Ծառայություններին վերաբերող պարտադիր հաղորդակցություններն են, այդ թվում՝ Ձեր հաշվին վերաբերող որոշակի տեղեկությունները (ինչպես օրինակ՝ հաստատման էլփոստերը), Ծառայությունների պլանավորված կասեցումները և անհասանելի դառնալը։
2․ Օգտագործման սահմանափակումներ
Տվյալ կայքը նախատեսված է միայն 18 տարեկանից բարձր անձանց համար: Օգտվելով մեր կայքից և ծառայություններից, Դուք հաստատում եք, որ չափահաս եք։ Սույն կետով սահմանված անձանցից բացառություն են կազմում այն անձինք, ովքեր օրենսդրությամբ նախատեսված կարգով լրիվ գործունակություն են ձեռք բերել մինչև 18 տարին լրանալը: Մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից մեր կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար:
3. Ստացված տեղեկությունների կիրառման և երրորդ անձանց փոխանցման պայմանները
Ընկերությունը հավաքում և պահպանում է միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման համար:
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
- Ձեզ հետ հետադարձ կապի հաստատման, ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ հարցումները բավարարելու համար,
- Ձեր համաձայնությամբ Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,
- Կայքի օգտագործման հարցում Ձեզ արդյունավետ տեխնիկական աջակցության տրամադրման համար,
- Ձեր հաշիվը նույնականացնելու, կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
- Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
- Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
- Մեր պայմանները և դրույթները իրականացնելու համար:
Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջ անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց՝ այդ թվում սուրհանդակային և փոստային կապի ծառայություններ մատուցողներին և այլ անձանց, հետևյալ դեպքերում.
- Օգտատերը նման գործողությունների կատարման համար տվել է իր համաձայնությունը,
- փոխանցումն անհրաժեշտ է Օգտատիրոջ կողմից Առցանց խանութից օգտվելու համար,
- Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով,
- օրենքով սահմանված այլ դեպքերում:
Առցանց խանութը կարող է պարունակել հղումներ այլ կայքերի, որոնք չեն կառավարվում Ընկերության կողմից: Եթե Օգտատերն անցնում է հղումով, ապա նա հայտնվում է երրորդ անձին պատկանող կայքում: Ընկերությունը խորհուրդ է տալիս Օգտատիրոջը յուրաքանչյուր կայքում, որը նա այցելում է, առանձին ծանոթանալ տվյալ կայքի գաղտնիության քաղաքականությանը: Ընկերությունը չունի վերահսկողություն և չի ստանձնում պատասխանատվություն երրորդ անձանց կայքերի և/կամ դրանց պայմանների բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործողությունների համար:
4. Օգտատերերի անձնական տվյալների մշակման և պաշտպանության համար կիրառվող միջողները
Օգտատերերի անձնական տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Անձնական տվյալների մշակման ժամանակ Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները անձնական տվյալների պաշտպանության համար, մասնավորապես՝ ոչ իրավաչափ կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, արգելափակումից, կրկնօրինակումից, անձնական տվյալների տրամադրումից, տարածումից, ինչպես նաև Օգտատիրոջ անձնական տվյալների նկատմամբ այլ ոչ իրավաչափ գործողություններից՝ համաձայն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահանջների:
Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումն իրականացվում է առանց ժամկետի սահմանափակման, ցանկացած օրինական եղանակով, այդ թվում՝ անձնական տվյալների տեղեկատվական համակարգերում՝ ավտոմատացման միջոցների օգտագործմամբ կամ առանց նման միջոցների օգտագործման:
Օգտատիրոջ ամբողջ անձնական տվյալների նկատմամբ պահպանվում է գաղտնիությունը և ապահովվում անվտանգությունը:
5. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)
Մեր կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Քուքիները տվյալների փոքր քանակներ են, որոնք փոխանցվում են Ձեր վեբ դիտարկիչ վեբ սերվերի կողմից և պահվում են Ձեր համակարգչի կոշտ սկառավառակի վրա։ Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել քուքիների գրանցման ֆունկցիան, կամ միացնել քուքիների ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով, Դուք կօգնեք Ընկերությանը բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը: Տեղեկանիշերի միջոցով Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով տվյալներ հավաքել digitalhome.am-ում Ձեր օնլայն գործունեության վերաբերյալ: Գործունեությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբ էջերի դիտարկմամբ, Ընկերության կայքում Ձեր որոնումներով:
6. Վեճերի լուծման կարգը
Սույն Գաղտնիության քաղաքականության նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից բանակցությունների միջոցով, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
7. Այլ դրույթներ
Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները հրապարակվում են Կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակումից անմիջապես հետո։ Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:
Ծառայությունների շարունակական օգտագործումը նշանակում է նման փոփոխութունների ընդունումը Ձեր կողմից։ Հետևաբար, հորդորում ենք Ձեզ պարբերաբար այցելել մեր կայքէջը` համոզվելու համար, որ փոփոխությունները ընդունելի են Ձեզ համար: