Եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն, Դուք կարող եք պահանջել թերի ապրանքի փոխարինում կամ լիարժեք վերադարձ:
Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքչի ներկայությամբ, ստորագրելով առաքիչի ներկայացված առաքման անդորրագիրը: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:
Smartzone-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար, բացառությամբ այն առանձին դեպքերի, երբ ապրանքի թերացումը ֆունկցիոնալ է և հայտնաբերվել է օգտագործման ընթացքում: Տվյալ դեպքում, Դուք կարող եք իրականացնել փոխարինում կամ վերադարձ, երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում և երաշխիքային պայմաններով: Երաշխիքային սպասարկումը իրականացվում է երաշխիքային կտրոնի, ՀԴՄ կտրոնի ու առաքման անդորրագրի առկայության դեպքում:
Սպասարկման կենտրոնի կողմից տրամադրված ակտի հիման վրա խոտան ապրանքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին`առաքման արժեքը ներառյալ: Փոխարինման դեպքում, փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար: Վերադարձի համար ոչ ենթակա ապրանքների համար Smartzone-ը, իր հայացողությամբ, կարող է վերանորոգել ապրանքը և վերացնել թերությունը, կամ փոխարինել այլ համարժեք մոդելով՝ պահպանելով ապրանքի արտաքին տեսքի պատշաճ լինելը և համապատասխանությունը ապրանքի նկարագրությանը։
Պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում
Կայքից ձեռք բերված յուրաքանչյուր ապրանք, կարող է վերադարձվել կամ փոխարինվել այլ ապրանքատեսակով առաքման պահից սկսած 14 օրերի ընթացքում, եթե ապրանքն և վերջինիս փաթեթավորումն անվնաս են, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները: Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը հետևյալ փաստաթղթերով հանդերձ`
ՀԴՄ կտրոն
Պատվերի անդորրագիր
Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը, առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցված ծառայություն, որի համար վճարումն անպայման գանձվում է:
Առանձին դեպքերում, երբ պատվերի համար գործող ակցիայի շրջանակներում առաքման գումարը զեղչվել է կամ ծառայությունը մատուցվել է անվճար, վերադարձի պահին վերադարձվող գումարից գանձվում է առաքման գումարը ըստ տվյալ տարածաշրջանի համար գործող առաքման հիմնական դրույքի:
Դրամական փոխհատուցում
Որպես օրենք, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում գնորդի Smartzone-ի անձնական հաշվի հաշվեկշռին։ Փոխհատուցումը իրականացվում է վերադարձվող ապրանքի Smartzone-ի գրասենյակ մուտք գործելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Որոշ դեպքերում՝ գնորդի պահանջով կամ Smartzone-ում անձնական հաշվի բացակայության դեպքում, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակին:
Առաքում
Ստանդարտ առաքում. պատվերն իրականացվում է 24 ժամվա ընթացքում՝ նախապես համաձայնեցնելով առաքման հարմար ժամը:
Առաքումը Երևանում՝
անվճար՝ 30,000 դրամ և ավելի արժողությամբ գնումների դեպքում,
1000 դրամ՝ մինչև 30,000 դրամ արժողությամբ գնումների դեպքում։
Առաքումը մարզերում՝
ծառայության արժեքը կախված է առաքման վայրի հեռավորությունից։
Կայքում տվյալների լրացման դաշտում մուտքագրելով անհրաժեշտ տվյալները (մարզ, քաղաք/գյուղ, հասցե) կտեսնեք առաքման արժեքը։ Սակագներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով +374 33651010 հեռախոսահամարով։