Բարի Գալուստ Սմարթզոն,

Սմարթ Զոն-ում մեր առաքելությունը պարզ է՝ ապահովել ձեզ տեխնիկայով, որ սիրում եք։ Մենք առաջարկում ենք սմարթֆոնների, համակարգչային սարքավորումների, աքսեսուարների և տարբեր էլեկտրոնային սարքավորումների լայն ընտրանի համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշներից, ինչպիսիք են Apple, Google, Samsung, Xiaomi, Honor, Lenovo, Microsoft, ASUS, HP, Energizer և այլոք։ Ներկայացնում ենք միայն բարձրակարգ տեսականի՝ մեր հաճախորդներին տրամադրելով լավագույն որակ իրենց ներդրումների դիմաց:

Որպես որակ ապահովելու մեր հանձնառության մի մաս՝ տրամադրում ենք 1-3 տարվա պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից: Նորագույն գաջեթներ փնտրող լինեք, թե հուսալի տեխնոլոգիական լուծումների կարիք ունեցող բիզնես, մենք այստեղ ենք՝ մրցունակ գների և հուսալի ծառայությունների առաջարկներով բավարարելու ձեր տեխնոլոգիական կարիքները:

Հասանելիությունը կարևոր է, այդ իսկ պատճառով կարող եք ցանկացած պահի այցելել մեր առցանց խանութը, հեշտությամբ փնտրել ու ընտրել Ձեր նախընտրած ապրանքներն ու հարցումներ կատարել corporatesales@smartzone.am, կամ կապ հաստատել մեզ հետ լրացնելով ներքևի դաշտերը։

 

Եթե անգամ որևէ ապրանք եք փնտրում, որ այս պահին մեր կայքում ներկայացված չէ, մեր լայնածավալ գործընկերային ցանցը մեզ հնարավորություն է տալիս գտնել և Ձեզ համար հասանելի դարձնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Պարզապես դիմեք մեզ, իսկ մնացածն արդեն մեր գործն է: 

Առավելություններ

Լրացրեք հայտ և ստացեք լավագույն առաջարկը

Կորպորատիվ
Անուն
Անուն
Անուն
Ազգանուն

Վաճառք և առաքում

  • Վաճառք և առաքում
    • Եթե ապրանքը գտնվում է պահեստում, ապա վճարումը ստանալուց հետո առաքումը տևում է մինչև 1 աշխատանքային օր:
    • Եթե ապրանքը ներկա պահին չկա, ապա ապրանքի առաքումը կտևի 2-4 շաբաթ։

ԶԱՄԲՅՈՒՂ

close